«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2012 թվականի մարտ-մայիս ամիսներին ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից:
Սույն թվականի 3 ամիսների ընթացքում ֆիզանձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 13 %-ով:
«Ամփոփելով «Փոխարկային» ավանդատեսակի գովազդային արշավի արդյունքները, կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավական մեծ աճ, և դա այն դեպքում, երբ սույն թվականի մարտ ամսին Բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքները` ԱՄՆ դոլարով ավանդատեսակների համար: Նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով, այլ նաև Բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով: Վերջին 1 տարվա ընթացում ֆիզ անձանցից ներգրավված Բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով` 42,5 %-ով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետի տեղակալ Ստեփան Արզումանյանը: