12 հունիսի 2012 - 15:17 AMT
ՄՕԿ-ը շրջայց կկատարի Սոչիի կառուցվող օլիմպիական օբյեկտներով

Սոչիում մեկնարկել է ՄՕԿ ղեկավարության տեսչական այցը, որը նվիրված է նախապատրաստմանը 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Նրա աշխատանքին մասնակցում են ՄՕԿ համակարգող հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Քիլլին, ՄՕԿ Օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին, «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն և ՄՕԿ սպորտի տնօրեն Պիեռ Դյուկրեն:

Հունիսի 11-ին Հանձնաժողովն անցկացրեց աշխատանքային նստաշրջաններ, նվիրված նախապատրաստմանն Օլիմպիադային: Հունիսի 12-ին հյուրերը շրջայց կկատարեն Սոչիի կառուցվող օլիմպիական օբյեկտներով: