12 հունիսի 2012 - 18:30 AMT
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտում են շփման գծի ողջ երկայնքով

Արցախի Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանի խոսքով` Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով: «Ինչպես և ամեն օր, Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Հասրաթյանը հավելել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հայկական ուժերը պատասխան միջոցներ են ձեռնարկում: «ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնային ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են առաջնային գիծը: Մերոնք կորուստներ չունեն»,- հաղորդել է Սենոր Հասրաթյանը: