10 սեպտեմբերի 2004 - 19:38 AMT
ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԿՆՊԱՍՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի Երեւան կատարած այցը կնպաստի նախեւառաջ հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի ղեկավարին ճանապարհելուց հետո: Նրա խոսքերով, այցի ավարտից հետո կսկսվի ինչպես Մ.Խաթամիի Հայաստան կատարած ներկա այցի, այնպես էլ Ռ.Քոչարյանի Իրան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Ա.Մարգարյանը հաղորդել է նաեւ, որ Երեւանից Մ.Խաթամիի մեկնելուց անմիջապես առաջ հուշագիր է ստորագրվել տրանսպորտի ոլորտում համագործակցության շուրջ: