15 հունիսի 2012 - 13:12 AMT
Խորվաթ երկրպագուն մահացել է` տոնելով Իտալիայի հավաքականի հետ խաղում իր հավաքականի ոչ ոքին

22-ամյա խորվաթ երկրպագուն հուիսի 14-ի երեկոյան զոհվել է գերմանական Ֆրանկֆուրտում, հաղորդում է խորվաթական մամուլը:

Երիտասարդը տոնում էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային ռաունդի երկրորդ փուլում Իտալիայի հավաքականի հետ խաղում իր հավաքականի ոչ ոքին:

Հաղորդվում է, որ երկրպագուն դուրս է ընկել ավտոմեքենայի պատուհանից և գլխով հարվածել ասֆալտին: Չնայած բժիշկների արագ միջամտությանը, երիտասարդին չի հաջողվել փրկել: