15 հունիսի 2012 - 18:36 AMT
Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները

Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները (VoIP): Լենտա.ռու-ն, հղում անելով «Ալ Ջազիրային», գրում է, որ համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել արդեն մայիսի 24-ին, սակայն, ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Մասնավորապես, արգելվում են Skype և Google Talk ծառայությունները: Ըստ հեռուստաալիքի, այդ ծառայություններից օգտվողներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Երկրի իշխանությունները դա բացատրում են ազգային անվտանգության նկատառումներով: