Ռոք երաժշտության կենդանի լեգենդ, հանրահայտ «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին նշում է իր 70-ամյակը: Նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում, սակայն աշխատում է շատ չկարևորել այս իրադարձությունը:
Բրիտանացի լրագրողների հարցերին ի պատասխան, նա նշել է, որ օրն անց է կացնելու մերձավորների հետ՝ կնոջ և հինգ երեխաների: «Ես սիրում եմ ծննդյան տոները նշել հարազատների հետ, ես չեմ սիրում մեծ տոնախմբություններ, որտեղ մի ամբողջ ամբոխ է հավաքվում: Մենք ուղղակի փոքր, ընտանեկան հանդիսություն կկազմակերպենք», ասել է նա:
Սակայն, երաժշտի հավատարիմ երկրպագուները մտադիր չեն անտեսել այս օրը: Այն կնշվի աշխարհի տարբեր քաղաքներում՝ հարգանքի տուրք մատուցելով երաժշտին, որը ստեղծել է XX դարի ամենաճանաչված մեղեդիները:
Երևանում նույնպես կնշեն նրա հոբելյանը համերգով, որը տեղի կունենա 20:00-ին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Համերգների կազմակերպիչն է Հայկական ռոք ասոցիացիան