Ճապոնիայի էներգետիկ ընկերությունները 4,4 տրլն իենի (մոտ 55 մլրդ դոլար) վնաս կկրեն, եթե կառավարությունը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի ազդեցությամբ որոշի մինչև հաջորդ տարվա մարտի վերջը ապամոնտաժել երկրում առկա բոլոր 50 էներգետիկ ատոմային ռեակտորները: Նման տվյալներ է այսօր հրապարակել Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը:
ԱԷԿ-ից հրաժարվելու արդյունքում 10 էներգետիկ ընկերություններից 4-ը` ներառյալ «Տոկիո էլեկտրիկ փաուերը» կսնանկանան:
Նախկինում ատոմակայանները մատակարարում էին Ճապոնիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 30 տոկոսը:
Այժմ Ճապոնիան լիովին անցել է ջերմաէլեկտրակայաններին, որոնք աշխատում են գազով, մազութով և ածխով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: