18 հունիսի 2012 - 14:23 AMT
«Հարսնաքարում» ծեծի է ենթարկվել ՊՆ մայորը

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Աշոտ Ահարոնյանը:

Նա նշեց, որ տուժածը տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով, ընթանում է նախաքննություն: Դեռևս ձերբակալվածներ չկան:

Ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ ՊՆ մայորին ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով, Ահարոնյանը չմեկնաբանեց:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :