18 հունիսի 2012 - 16:27 AMT
Հայ փորձագետները ոչ մի նոր բան չեն ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումից

Հայ փորձագետները ոչ մի նոր բան չեն ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպումից: «Ես ակնկալիքներ չունեմ: Միայն գեղեցիկ խոսքեր են ասվելու, բայց լուրջ առաջխաղացում չի լինի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, արդեն «10 տարի է ոչ մի նոր բան ղարաբաղյան հակամարտության մասին չի կաորղ ասվել»:

Իր հերթին քաղաքագետ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը հայտարարել է, թե չի կարծում, որ Փարիզում բեկում կարձանագրվի: Նա նշել է, որ ԱԳ նախարարների հանդիպումները հիմնականում նպատակ ունեն նախապատրաստելու պետության ղեկավարների հանդիպումները, կամ ինչ-որ փաստաթղթեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: