18 հունիսի 2012 - 17:45 AMT
Բժիշկները «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ՊՆ մայորի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում

Բժիշկները երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՀՀ կենտրոնական հոսպիտալից:

Հոսպիտալից հայտնեցին, որ տուժածի մոտ ծանր, փակ գանգուղեղային տրավմա է և մի շարք այլ ծանր վնասվածքներ, կատարվել է վիրահատություն, սակայն ծայրահեղ ծանր վիճակը դեռևս պահպանվում է:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :