22 հունիսի 2012 - 12:54 AMT
ՊՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Կալինինգրադում հուլիսի 5-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի նախագահությամբ: Ինչպես PanARMENINA.Net-ի թղթակցին են հայտնել ՊՆ մամլո ծառայությունում, հայկական պատվիրակությունը կղեկավարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ ղեկավարները կքննարկեն ռուսական ռազմական ուղեծրային խմբավորման ռեսուրսի համատեղ օգտագործման հարցեր:

Կքննարկվեն նաև ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման, 2013թ. համատեղ միջոցառումների, թռիչքների անվտանգության և մի շարք այլ հարցեր: