23 հունիսի 2012 - 12:45 AMT
2014թ. ֆուտբոլի ԱԱ նախապատրաստական աշխատանքները ետ են մնում մեկ տարով

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման ժամանակացույցը ետ է մնում մեկ տարով, ասվում է Բրազիլիայի հաշվիչ տրիբունալի զեկույցում:

Մրցաշարին նախապատրաստման ծրագիրը բաղկացած էր երեք փուլից՝ բոլոր ենթակառուցվածքային նախագծերի մշակում, անվտանգության և զբոսաշրջության հետ կապված նախագծերի մշակում, բոլոր նախագծերի իրագործում և աշխատանքների ավարտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Եթե ժամկետները պահպանվեին, Բրազիլիան պետք է պատրաստ լիներ աշխարհի առաջնությանը նրա մեկնարկից կես տարի առաջ:

Սակայն, երկրի կառավարությունը փոխեց փուլերի տևողությունն ու այժմ նախապատրաստական աշխատանքները երկրորդ փուլում են: