23 հունիսի 2012 - 14:59 AMT
Աբդուլլահ Գյուլ. Թուրքական կործանիչի անձնակազմը կարող էր չկանխամտածված խախտել Սիրիայի սահմանը

Թուրքական կործանիչի անձնակազմը, որ նախօրեին ոչնչացրել են սիրիական հակաօդային ուժերը, կարող էր բարձր արագության դեպքում ոչ միտումնավոր խախտել Սիրիայի օդային սահմանը: Նման հնարավորության մասին ասել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլը:

«Ռեակտիվ ինքնաթիռների համար նորմալ է համարվում, երբ նրանք կարճ ժամանակով հատում են սեփական պետության սահմանը…հատկապես եթե հաշվի առնենք նրանց թռիչքի արագությունը ծովի վրայով»,-ասել է նա Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում: Ըստ նախագահի, «նման բաներ պատահում են, չկանխամտածված»:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև սիրիական կողմի հետ կապ հաստատելու փորձերի մասին, չնայած, որ Անկարան դեռ մարտին ետ էր կանչել իր դեսպանին Սիրիայից:

Նա հաստատել է, որ Անկարան «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի» պարզելու համար կատարվածի հանգամանքները:

Ըստ Գյուլի, Սիրիայի տարածքում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները, օդաչուի որոնումները շարունակվում են, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: