Սաուդյան Արաբիայի ու Քաթարի իշխանություններն արդեն մի քանի ամիս է աշխատավարձ են վճարում Սիրիայի ընդդիմությանը: Այդ մասին հայտնել է աղբյուրը, որը ցանկացել է անհյատ մնալ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Գումարը վճարվում է մի քանի ամիսների ընթացքում, համապատասխան համաձայնագիր է կնքվել ապրիլի 2-ին Սաուդյան Արաբիայի ու Քաթարի միջև, Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում»,-ասել է նա:
Աղբյուրը նշել է, որ այդ քայլերը ձեռնարկվում են սիրիական բանակում զանգվածային դասալքություն հրահրելու համար, վերահսկելու համար Սիրիայի ազատ բանակն ու թույլ չտալու, որ ընդդիմադիրներին միանան նաև ծայրահեղականները: