23 հունիսի 2012 - 17:51 AMT
Ադումյանը փաստացի հերքում է «Կենտրոնի» տնօրենի պաշտոնից ազատվելու լուրը

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությունում ժողով է եղել, որի ընթացքում կոլեկտիվին ներկայացրել են նոր գործադիր տնօրենին։ Նշվում էր նաև, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն տնօրենի պաշտոնից ազատված Սերգեյ Ադումյանին հրահանգվել էր ոչ մի հարցով չդիմել։ Գրված էր նաև, որ նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատել են Ադումյանի աներորդուն, ով ղեկավարում էր բուֆետը և Ադումյանի քարտուղարուհուն։

PanARMENIAN.Net–ի թղթակիցը փորձեց պարզել արդյոք նման բան կա՞։ Հարցին ի պատասխան Սերգեյ Ադումյանն ասաց` «Չկա» անմիջապես անջատելով հեռախոսը։