Հունիսի 25-ին Երևանում մեկնարկեց Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպված «ՀՀ շուկայի վերահսկողություն պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը և ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին» համաժողովը: 1 մլն եվրո արժողությամբ այս ծրագրի նպատակն է ներդաշնակեցնել ՀՀ օրնեսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին: Դա կիրականացվի ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնսլ գարգացման և ՀՀ-ում ԵՄ չափանիշներին համապատասխանող շուկայի վերահսկողության համակարգի ստեղծման միջոցով:
Միացյալ Թագավորության կողմից ծրագրի ղեկավար Դևիդ Բեյքերը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն քայլեր, որպեսզի ՀՀ պետական տեսչությունը համապատասխանի եվրոպական չափանիշներին և դրա արդյունքում Հայաստանի բնակչությունը որոշակի առավելություններ կստանա: «Սովորական քաղաքացին իրավունք կունենա բողոքել ցածրորակ ապրանքի համար, ստանալ փոխհատուցում»,-նշեց նա:
Իր հերթին ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ասաց, որ Հայաստանում ստուգումներն արդեն իսկ իրականացվում են ռիսկերի վրա հիմնված, իսկ տնտեսվարող սուբյեկտները տեղեկացված են ստուգումների ժամանակացույցի մասին, որը հրապարակված է պաշտոնական կայքում: