26 հունիսի 2012 - 20:34 AMT
Բիգ Բենը կվերանվանվի Եղիսաբեթ II թագուհու պատվին

Բիգ Բեն հանրահայտ ժամացույցի աշտարակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ «Եղիսաբեթի աշտարակ» կվերանվանվի թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում տալով բրիտանական խորհրդի ստորին պալատի ներկայացուցիչներին:

«Համայնքների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ժամացույցի աշտարակը «Եղիսաբեթի աշտարակ» վերանվանելու առաջարկին` ի նշանավորումն Նորին Մեծության կառավարման «ադամանդե» հոբելյանի, և հավուր պատշաճի կկազմակերպի այդ որոշման իրականացումը»,- հայտնել է խորհրդարանականը:

«Ես կարծում եմ, որ դա այս հոբելյանական տարում արժանի տուրք կլինի թագուհուն երկրի առջև նրա արժանիքների դիմաց»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քեմերոնը: