«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե հանգստանալու է Քոբուլեթիում ու իր համայնքից էլ հազար հոգու տանելու է հետը։
«Տանելու եմ տեղավորեմ հյուրանոց, հետևեմ լավ հանսգտանան, լավ լողնանան»,–ասել է նա։
«Լավ է, իհարկե, որ Մալաթիա–Սեբաստիա համայնքի հազար բնակիչներ լավ կլողանան, բայց վատ է, որ մի քանի հարյուր հազար դոլար դուրս կբերվի Հայաստանից և կծախսվի Վրաստանում։ Բայց մեղավորը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է. չտուգանեին` գուցե կարողանար այդ հազար հոգուն Սևան տանել։ Մյուս կողմից, սակայն , չարժե շտապել և Սամվել Ալեքսանյանին մեղադրել գումարները Հայաստանից դուրս ծախսելու համար։ Հեչ չի բացառվուվ, որ նա հասցրած լինի Քոբուլեթիում մի երկու հյուրանոց կառուցել։ Չնայած` նրա բիզնես–մտահղացումների գիտակներն ավելի հավանական են համարում երկրորդ տարբերակը, այն է` նա ինչ–որ տեղ Երևանյան լճի ափին «Քոբուլաթի» անունով հյուրանոց է կառուցել և հենց այնտեղ էլ տանելու է համայնքի բնակիչներին»,–գրում է թերթը։