ԱՄՆ Պետդեպարտամենտը հեռացրել է Ադրբեջանին ամերիկյան զենք գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:
Պետդեպը նման քայլի դիմեց կոնգրեսական Հովարդ Բերմանի արտահայտած այն մտահոգություններից հետո, որ այդ զենքը Ալիևի ռեժիմը կարող է օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի համար, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այդ որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից և կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում, հայտարարել է կոնգրեսական Բերմանը:
ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի անդամ կոնգրեսական Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու մշտական հարձակումների ֆոնի վրա դա կարող է նպաստել պատերազմական գործողությունների վերսկսմանը Ղարաբաղում:
Բերմանի Քլինթոնին ուղղված մայիսի 29-ի նամակում կոնգրեսականը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ուղղաթիռների, վաճառքի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել «սահմանները հսկելու», ինչպես նաև «ոստիկանական գործողությունների» համար: Բերմանը նաև մտահոգություն է հայտնել, թե ինչպես կընկալվի ԱՄՆ այդ քայլը ԵԱՀԿ ՄԽ կողմից և ադրբեջանցի դիպուկահարներին «շփման գծից» հեռացնելու կոչերի լույսի ներքո: