2 հուլիսի 2012 - 17:50 AMT
ԱԺ շենքի առջև Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջով ակցիա տեղի կունենա

Facebook սոցիալական ցանցում «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը նոր ակցիա է նախաձեռնել:

Ազգային ժողովի դիմաց չորեքշաբթի օրը` ժամը 10.00-ին նախաձեռնությունը հանդես կգա ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմնական պահանջով:

Նախաձեռնությունը նշում է, որ այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպի Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպեյը:

Աճառյան 29 հասցեում գտնվող, ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ ուշքի չգալով, մահացել է ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալ ՊՆ բուժծառայության 35-ամյա մայոր Վահե Ավետյանը: