4 հուլիսի 2012 - 15:04 AMT
Յասիր Արաֆատի մարմինն էքսգումացիայի կենթարկեն՝ մահաբեր պոլոնիումի առկայությունը հետազոտելու համար

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը չորեքշաբթի կարգադրել է էքսգումացիայի ենթարկել Պաղեստինի նախկին ղեկավար Յասիր Արաֆատի մարմինը, ստուգելու համար պոլոնիումով նրան թունավորելու մասին լուրերը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Պաղեստինի նախկին ղեկավար Յասիր Արաֆատի մահվան պատճառը կարող էր լինել թունավորումը պոլոնիումով: Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հետազոտել են Արաֆատի անձնական իրերն ու նրա հագուստի, ինչպես նաև քրտնքի, արյան և մեզի մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ պոլոնիում-210, ինչը կարող էր Արաֆատի հանկարծակի մահվան պատճառ դառնալ:

Արաֆատի այրին պահանջել է էքսգումացիայի ենթարկել նրա մարմինը ճշմարտությունը պարզելու համար: