9 հուլիսի 2012 - 20:56 AMT
«Եվրատեսիլ-2013-ը» տեղի կունենա շվեդական Մալմյո քաղաքում

«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը մայիսի 14-18 կկայանա Շվեդիայի հարավում տեղակայաված Մալմյո քաղաքում: Այս մասին այսօր հայտարարել է СВТ հեռուստատեսության ղեկավարությունը, որը և կազմակերպում է այս միջոցառումը:

Մրցույթում հաղթանակի համար պայքարելու է մոտ 40 երկիր:

2012-ին Բաքվում կայացած մրցույթի ժամանակ Շվեդիային հաղթանակ բերեց երգչուհի Լորին` «Էյֆորիա» երգով: Երաժշտական մրցույթի անցկացման իրավունքի համար պայքար վարում էին երկրի 3 քաղաքաներ` Ստոքհոլմը, Գյոթեբորգը և Մալմյոն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: