12 հուլիսի 2012 - 17:02 AMT
2013թ մայիսին Հայաստանն առաջին անգամ կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

2013թ մայիսին Հայաստանն առաջին անգամ կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Երևանում հուլիսի 12-ին հաղորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա մեզ համար և մեծ պատիվ, և մեծ պատասխանատվություն է»,-հայտարարել է նա եռամյա Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

15 մլն եվրո արժողությամբ ծրագիրն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին Հայաստանին աջակցություն ցուցաբերելուն: Այս առնչությամբ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն առավելագույն ջանքեր կներդնենք այդ կարևոր դերակատությունը հաջողությամբ կատարելու համար: