13 հուլիսի 2012 - 14:31 AMT
Ռուբեն Հակոբյանը չի հավատում, որ կհաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել

ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ չի հաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության հանգամանքները ուսումնասիրելու ժամանակվոր հանձնաժողովի ստեղծման համար:

Հակոբյանը նշել է, որ այնուամենյանիվ նման նախաձեռնությունն անհրաժեշտ էր:

«Դա կարող էր մեր արձագանքը լինել կատարվածին, հանրային պահանջին»,-ասել է նա լրագրողներին:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե հաշվի առնելով ամառային արձակուրդների շրջանը, չի հաջողվի հավաքել 44 ստորագրություն, ապա դա չի կարող արդարացում լինել, անհրաժեշտության դեպքում խորհրդարանականները կարող էին անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել:

Հակոբյանը նշեց, որ «ժառանգության» խմբակցության 5 անդամներից 3-ն (Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը) արդեն ստորագրել են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Երևանում չէ, սակայն եթե հասցնի վերադառնալ մինչև 18:00-ն, կստորագրի: