13 հուլիսի 2012 - 16:38 AMT
ՀՅԴ այլընտրանքային պլան ունի Վահե Ավետյանի սպանության գործի վերաբերյալ

ՀՅԴ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ուրբաթ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում մեկնաբանել է ՀԱԿ նախաձեռնությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ Վահե Ավետյանի սպանության հանգամանքները հետազոտող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նպատակով:

Ըստ Ռուստամյանի, դա ՀԱԿ գաղափարն էր, նրանք էին քննարկում այն և որոշակի մտահոգություն հայտնում «թայմինգի» վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ չի հաջողվի անհրաժեշտ 44 ստորագրությունը հավաքել Աժ արտահերթ նիստ գումարելու համար:

Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն այլընտրանքային առաջարկ ունի, որն ուժի մեջ է՝ նախաձեռնել մի գործընթաց, որն իր փուլերը կունենա: Փուլերից մեկը ենթադրում է, որ պատգամավորները հարցաշար կկազմեն, հասցեագրված պատկան մարմիններին:

ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ նրանց ամենևին չի գոհացրել Աժ նախագահի պատասխանը:

Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն սեպտեմբերին մտադիր է ՀԱԿ, «Ժառանագության» և ԲՀԿ հետ քննարկել ձեռնարկվելիք հետագա քայլերը: