Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ուրբաթ օրը տարածել է հայտարարութուն, որտեղ հերքում է Անկարայի կողմից ավելի վաղ առաջ քաշված վարկածն այն մասին, որ հունիսի 22-ին թուրքական RF-4E հետախուզական ինքնաթիռը ոչնչացվել է Սիրիայի ՀՀՊ համակարգի գործունեության արդյունքում:Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Քրեագիտական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ ավելի վաղ առաջադրված վարկածն այն մասին, թե մեր ինքնաթիռը ոչնչացվել է ՀՀՊ գործունեության արդյունքում, հերքվում է»,-ասվում է թուրքական գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում:
Սիրիան ի սկզբանե հայտարարել էր, որ թուրքական ինքնաթիռը ոչնչացրել է իր տարածքային ջրերի սահմանում, երբ վերջինս ներխուժել է երկրի օդային տարածք: Թուրքական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը ոչնչացվել էր միաջազգային ջրերի սահմանում, իսկ բեկորներն ընկել էին Սիրիայի ջրային տարածքում: