Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը համոզված է, որ Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի միջոցով իշխանությունից հեռացնելու ետևում կանգնած է նարկոմաֆիան: «Այդ նարկոմաֆիան կանգնած է հեղաշրջման ետևում, որի միջոցով պաշտոնանկ արվեց մեր ընկերը` նախագահ Ֆերնանդո Լուգոն: Նարկոմաֆիան սողոսկել է Պարագվայի աջ կուսակցությունների շարքերը»,-Չավեսի խոսքը մեջբերում է Վենեսուելայի ազգային հեռուստատեսությունը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի վերջին իրականացված Լուգոյի իմպիչմենտի պատճառը, նրա կողմից իր պարտականությունները հավուր պատշաճին չկատարելն էր:
Պարագավայի խորհրդարանի գործողությունները քննադատվել են բազմաթիվ երկրների կողմից, մի շարք պետություններ ետ են կանչել իրենց դեսպաններին, այդ թվում` Վենեսուելան: