17 հուլիսի 2012 - 14:40 AMT
Կյանքից հեռացել է Deep Purple խմբի հիմնադիր Ջոն Լորդը

Ժամանակակից մեծագույն ռոք երաժիշտներից մեկը, լեգենդար Deep Purple խմբի նախկին ստեղնահար Ջոն Լորդը հեռացավ կյանքից երկուշաբթի օրը: Նա վախճանվեց Լոնդոնում 71 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից երկար բուժվելուց հետո:

Լորդը ծանր ռոքի ակունքներում էր կանգնած և նրա ազդեցությունն այդ ժանրի կայացման վրա դժվար է գերագնահատել: Հենց սկզբից նա աչքի էր ընկնում «չափազանց լուրջ» մոտեցմամբ, անընդհատ անդրադառնալով Բախի, Բեթհովենի ու Չայկովսկու ստեղծագործություններին: Առանց նրա մասնակցության հնարավոր չէ պատկերացնել խմբի այնպիսի ալբոմներ, ինչպիսիք են «Deep Purple In Rock», «Fireball», «Machine Head» и «Burn» ալբոմները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: