19 հուլիսի 2012 - 13:13 AMT
Հայաստանն ու ԱՄԷ-ն ընդլայնում են համագործակցությունն անվտանգության ոլորտում

Կառավարությունը հուլիսի 19-ի նիստում որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Ինչպես նշել է Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, փաստաթուղթը ենթադրում է, որ երկրները կհամագործակցեն հանցավորության դեմ պայքարում սահմաններին կանխարգելիչ միջոցների կիրառման հարցում, ինչպես նաև փորձ ու տեղեկատվություն կփոխանակեն: