19 հուլիսի 2012 - 18:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
17:00-ի դրությամբ Արցախում նախագահական ընտրություններին արդեն քվեարկել է ընտրողների 63 տոկոսը

Հուլիսի 19-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 17:00-ի դրությամբ: Ըստ հաղորդագրության, այդ պահի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 63,24 տոկոսը կամ 62765 ընտրող:

Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին: Ստեփանակերտում արդեն քվեարկել է 21168 մարդ, կամ ընտրողների 57.79 տոկոսը, Ասկերանի շրջանում՝ 8377 մարդ, կամ ընտրողների 71.95 տոկոսը, Հադրութի շրջանում՝ 6392 մարդ, կամ 73.90 տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 8968 ընտրող կամ ընտրողների 67.87 տոկոսը, Մարտունու շրջանում՝ 9899 ընտրող, կամ 57.60 տոկոսը, Շահումյանի շրջանում 1408 մարդ կամ 78.75տոկոսը, Շուշիի շրջանում 2352 մարդ կամ 65.10 տոկոսը, Քաշաթաղի շրջանում՝ 3803 մարդ, կամ 62.65 տոկոսը: Երևանում ընտրություններին մասնակցել է 398 ընտրող, կամ ընտրողների 86.71 տոկոսը:

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ:

ՖՈՏՈՇԱՐՔ