20 հուլիսի 2012 - 14:22 AMT
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի արտահանման զարգացմանն այլընտրանք չկա

Արտահանման ոլորտն այսօրվա դրությամբ առավել հեռանկարայինն է ու հետաքրքիրը «Ամերիաբանկ» ՓԲԸ համար , հուլիսի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Հայաստանի նման փոքր երկրների համար արտահանման զարգացմանն այլընտրանք չկա»,-ասել է նա:

Կառավարվող գնաճի պայմաններում բանկիրը բարենպաստ պայմաններ է տեսնում արտահանման ներուժի հզորացման համար՝ ազգային արժույթի աստիճանական արժեզրկման պայմաններում: Ըստ նրա, հենց այս պայմաններում են իրականացվում խոշոր ներդրումային նախագծերը, երբ վարկատուների, այդ թվում նաև Ամերիաբանկի, համար ռիսկը նվազագույն է:

Ինչպես ասել է տնօրենը, կիսամյակի արդյունքում բանկը լավ ցուցանիշներ է գրանցում առևտրի ֆինանսավորման առումով՝ 60 մլն դոլար, ընդ որում ֆակտորինգը տարեկան կտրվածքով ավելանում է 5 անգամ: