Պատասխանելով սիրիահայ հասարակության հայտարարությանը, որի համաձայն սփյուռքի նախարարության միջոցով «Արմավիա» ընկերությանը նամակ է ուղարկվել՝ ընկերությունը հայտարարում է, որ նման նամակ չի ստացվել:
«Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին Հալեպ-Երևան ուղղությամբ տոմսերի բարձր գների մասին, ապա ընկերությունը հերքում է այդ տեղեկությունները, որպես իրականությանը չհամապատասխանող»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ավիատոմսերի վաճառքով Սիրիայում զգաղվում են գործակալները: Ավիաընկերությունն առաջարկում է նրանց հասցեագրել Հալեպ-Երևան-Հալեպ չվեթրի ավիատոմսերի գների և վաճառքի հետ կապված հարցերը: «Արմավիայի» Հալեպ-Երևան ուղղության բոլոր տոմսերը վաճառված են մինչև օգոստոսի վերջ, ինչը չի բացառում, որ կարող են վերավաճառողներ լինել:
Ընկերությունը գտնում է, որ այս դեպքում պետք է գործեն հատուկ ծրագրեր: «Արմավիան» իր անմիջական իրավունքներից բացի այլ իրավունքներ և արտոնություններ չունի»,-ասվում է հաղորդագության մեջ: