20 հուլիսի 2012 - 20:19 AMT
Դամասկոսը հերքում է Բաշար Ասադի` պաշտոնից հեռանալու համաձայնության վերաբերյալ լուրերը

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հերքել է Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովի հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իշխանությունը փոխանցում է քաղաքակիրթ ճանապարհով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերս գործակալությանը:

Օռլովը ավելի վաղ հայտարարել էր, որ «Ասադը համաձայնել էր Ժնևում բանակցությունների արդյունքում ընդունված կոմյունիկեի հետ, որը ենթադրում է անցում ավելի ժողովրդավարական ռեժիմի»:

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը դեսպանի մեկանաբանությունները կոչել է «իրականությանը բացարձակապես չհամապատասխանող», հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: