23 հուլիսի 2012 - 11:45 AMT
Դավիթ Նալբանդյան. Արգենտինայի համար ես միշտ մեծ մոտիվացիայով եմ խաղում

Լոնդոնի Օլիմպիադայի թենիսային մրցաշարը կկայանա հուլիսի 28-օգոստոսի 5: Լոնդոնում հանդես կգա նաև արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Նա հանդես է եկել նաև Պեկինի Օլիմպիական խաղերում:

«2008-ին ես լավագույն մարզավիճակում չէի, սակայն լավագույն հիշողություններ են մնացել: Ես հաղթեցի երկու խաղում և Օլիմպիական ավանում բնակվելու հրաշալի փորձ ձեռք բերեցի»,-խոստովանել է Նալբանդյանը:

Թենիսիստի խոսքով, ինքը փորձել է իր երկրի համար մեդալ նվաճել: Նալբանդյանն ուրախ է, որ օլիմպիական մրցաշարը կանցկացվի խոտածածկի վրա, որտեղ նա ավելի լավ է խաղում:

Օլիմպիադային թենիսիստը նախապատրաստվում է Բուենոս Այրեսում և Լոնդոն կժամանի հուլիսի 24-ին. «Ես իմ երկրի մեծ սիրահարն ու երկրպագուն եմ: Եվ Դևիսի գավաթին կամ որևէ այլ առաջնությունում Արգենտինան ներկայացնելու ցանկացած հնարավորությունը շատ կարևոր է ինձ համար և ես մեծ մոտիվացիայով եմ խաղում»: