15 նոյեմբերի 2004 - 21:44 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԵՐԱԶԱՆՑԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ 7 ՏՈԿՈՍՈՎ
Այսօր Հայաստանի խորհրդարանում 2005 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հաղորդել է, որ մինչեւ 2005 թվականը Հայաստանի ՀՆԱ անվանական արժեքը կկազմի 2,58 տրիլիոն դրամ (3,847 $), 7 տոկոսով գերազանցելով 1989 թվականի նմանատիպ ցուցանիշը: Նախարարի խոսքերով, շուկայական տնտեսության անցնելուց հետո առաջին անգամ հանրապետությունը կգերազանցի Խորհրդային շրջանի իր իսկ ցուցանիշները: «Ըստ ամենայնի, Հայաստանը կդառնա հետխորհրդային տարածքի առաջին երկիրը, որը կգերազանցի 1989 թվականին գրանցված ՀՆԱ-ն»,-նշել է Վարդան Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն մինչեւ 2005 թվականի վերջը կկազմի $1186, ինչը ավել է 2000 թվականի նմանատիպ ցուցանիշից 2,4 անգամ: ՀՆԱ-ի 15,7 տոկոսը կկազմի կապիտալ շինարարությունը: Բնակչության դրամական եկամուտների աճը, ըստ նրա կանխատեսման, կկազմի 15 տոկոս: