24 հուլիսի 2012 - 14:39 AMT
Տիգրան Ղարամյանը «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակի» հաղթող է դարձել

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, առաջին տեղն է գրավել Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում անցկացված արագ շախմատի խոշոր օփենում, որը կրում էր «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը: Մրցաշարին մասնակցում էին 135 շախմատիստներ:

Օփենի ավարտից հետո առաջին ութ տեղերը գրաված մասնակիցներն անցկացրել են նաև մրցաշար` նոկաուտ համակարգով:

Այդտեղ Ղարամյանը հինգերորդն էր: Այս մրցաշարում հաղթող է ճանաչվել հոլանդացի գրոսմայստեր Լյուկ Վան Վելին: