24 հուլիսի 2012 - 15:42 AMT
Ստեփան Սաֆարյան. Միջազգային կառույցների կողմից ԼՂՀ ընտրությունների քննադատությունը կապված է ՀՀ սխալ մոտեցման հետ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է միջազգային կառույցներում ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ բացասական արձագանքը, հայտարարելով, որ նրանց հայտարարությունները սպասելի էին` հաշվի առնելով այդ կազմակերպություններում Հայաստանի վարած քաղաքականությունը:

«Չեմ կարող նեղանալ միջազգային կառույցներից, եթե խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ է: Եթե միջազգային կառույցներում հայկական կողմի մոտեցումն այնպիսին է, որ պետք է լինի մորատորիում, և ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները չպետք է խոսեն ղարաբաղյան հակամարտության մասին, ապա մի մեղադրեք այն եվրոպացիներին, ովքեր անտեղյակ են խնդրին և կարող են իրենց նմանատիպ արտահայտություններ թույլ տալ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Սաֆարյանն ընդգծել է, որ շատ դժգոհ է միջազգային կառույցներում ղարաբաղյան խնդրի ներկայացմամբ և այդ ոլորտում Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունից: