Աֆղանստանի արևմուտքում` Ֆարահ գավառում, աֆղանական ոստիկանների ջոկատը «Թալիբանի» կողմն է անցել, գրում է Lenta.ru-ն` հղում տալով BBC News-ին:
Փախուստի դիմածների թվում են ոստիկանության պետն ու 13 կրտսեր սպաներ, որոնք պատասխանատու էին հսկիչ-անցագրային կետերից մեկի համար: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը` հուլիսի 22-ին, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Փախուստի դիմած ոստիկաններն իրենց հետ ծանր սպառազինություն` նռնականետներ և գնդացիրներ են վերցրել: Բացի այդ, նրանք մեկնել են ծառայողական մեքենաներով, այդ թվում` HMMWV ամերիկյան բանակային զրահամեքենաներով: