24 հուլիսի 2012 - 20:11 AMT
Սփյուքահայ երիտասարդները հայկական երաժշտարվեստի մասին դասախոսություններ կլսեն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից` Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային և երաժշտական ժառանգությանը:

Ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ հետևելու են վարպետության դասընթացների, ինչպես նաև լսելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ: