25 հուլիսի 2012 - 11:20 AMT
WADA-ն ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Օլիմպիադայի նախընտրական մրցումներին

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Լոնդոնի Օլիմպիադայի նախընտրական մրցումներին:

Բացի WADA-ից, խախտում կատարած մարզիկների հայտնաբերման գործին մասնակցել են նաև սպորտաձևերի միջազգային ֆեդերացիաները և օլիմպիական խաղերի կազմակերպիչները: Թե որ երկրների մարզիկներին թույլ չի տրվել մասնակցել մրցումներին, չի հաղորդվում:

«Մարզիկները պետք է իմանան, որ վերահսկողներին խաբել փորձելու նրանց շանսերը ավելի քան երբևէ փոքր են »,-Ֆեյհիի խոսքը հաղորդում է lenta.ru-ն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը տեղի կուենան հուլիսի 27-օգոստոսի 12-ը: