25 հուլիսի 2012 - 17:44 AMT
Էստոնիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին լրջորեն զբաղվել Արևելյան գործընկերներով

Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվի Արևելյան գործընկերներով: Ինչպես ասվում է Էստոնիայի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Պաետը Բրյուսելում ասել է, որ «Արևելյան գործընկերությունը մեր շահերից է բխում և պահանջում է ԵՄ-ից մշտական ուշադրություն և աջակցություն»:

«Արևելյան գործընկերության երկրներում կան և մտահոգող խնդիրներ, և ճանաչման արժանի հաջողություններ»,-ասել է նա:

Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցում են Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը:

«Արևելյան գործընկերներն առաջնային են Էստոնիայի համար և մենք աջակցում ենք նրանց»,-ասել է նա: