26 հուլիսի 2012 - 09:57 AMT
«Ժողովուրդ». Պալաչը որոշել է առաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը` Պալաչը, որոշել է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Որոշ ՀՀԿ-ականներ արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը, որ հնարավոր է` սատարեն նրա թեկնածությունը: Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ՀՀԿ-ն «ձմերուկներ դրեց» Պալաչի թևերի տակ` վստահեցնելով, թե նա, մրցակցելով Ծառուկյանի հետ, պատգամավոր կդառնա, սակայն ոչինչ չստացվեց: ԲՀԿ առաջնորդը դարձյալ միայնակ ընտրվեց Աժ պատգամավոր: