27 հուլիսի 2012 - 12:07 AMT
Տանզանիայի ԱԳՆ կայքում ԼՂՀ-ն նշված է որպես առանձին երկիր

Ադրբեջանը բողոք է հայտնել Տանզանիայի ԱԳՆ-ին, գերատեսչության կայքում Լեռնային Ղարաբաղը որպես առանձին երկիր նշելու համար, հայտնում է «Թրենդ» գործակալությունը»: «Ադրբեջանի դեսպանատունը Եգիպտոսում, որը հավատարմագրված է նաև Տանզանիայում, նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին»,-լրագրողներն է ասել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Ըստ նրա, Ադրբեջանը պահանջել է Տանզանիայից շուտափույթ կերպով վերացնել այդ տեղեկատվությունը կայքից: