Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս մինչև 54կգ ք/կ, իր մեկնաբանությունն է տվել օլիմպիական մրցաշարի մեկնարկի նախօրեին:
«Մարզչիս հետ փորձարկումներ ենք անում և, բնականաբար, արդեն ընտրել ենք ռազմավարություն, որով հանդես եմ գալու խաղերի ընթացքում: Իրականում բոլոր մրցակիցները հայտնի են, մենք գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը»,-Ալոյանի խոսքը հաղորդում է championat.com-ը:
Նա խոստովանել է, որ Լոնդոնի ռինգի իր քաշային կարգում ամբողջ ուժով կփորձի չհիասթափեցնելի իր հավաքականին. «Սա իմ առաջին Օլիմպիադան է: Հենց ամենասկզբից ջանասիրաբար մարզվում էի նման իրադարձության մասնակցելու համար: Օլիմպիական չեմպիոնի կոչումը մնում է ողջ կյանքի ընթացքում: Բռնցքամարտիկի համար Օլիմպիական խաղերը սպորտային կարյերայի գագաթնակետն է»: