27 հուլիսի 2012 - 15:14 AMT
Ադրբեջանի փոխխոսնակը կրկին հայտարարում է, որ Բաքուն պատրաստ է վերսկսել պատերազմը

Ադրբեջանի փոխխոսնակ, Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել պատերազմը Ղարաբաղում:

«Եթե Հայաստանը թեկուզ ուշ, բայց ուշքի գա և ճիշտ ճանապարհի կանգնի, հնարավոր է, բանակցություններում որևէ համաձայնություն ձեռք բերվի: Պետությունը, նախագահն են կանգնած այս խոսքերի ետևում: Եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում չորդեգրի, մենք գերագույն հրամանատարի հրամանով կազատագրենք մեր հողերը: Դա վերադարձին միտված ծրագիր է, հասցված վնասի հաշվարկում և այլ հարցեր: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-Հասանովին է մեջբերել ԱՊԱ գործակալությունը: