27 հուլիսի 2012 - 20:58 AMT
Օլիմպական խաղեր. Հայտնի է բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի մրցակիցը

Լոնդոնում կայացել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը:

Հայաստանի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) ելույթը կսկսի որակավորման փուլից: 1/32 փուլում Հակոբյանը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Թերրելլ Գաուշայի դեմ: Այս մենամարտը կկայանա հուլիսի 28-ին:

Այս նույն օրը Հայաստանի հավաքականից մեկնարկի կելնեն նաև ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և հրաձիգ Նորայր Բախտամյանը: