27 հուլիսի 2012 - 21:50 AMT
Մերձմոսկովյան շրջանում 2 աղջիկների սպանության մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանը ձերաբակալվել է

Դատարանը ձերբակալել է Մերձմոսկովյան շրջանում երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ կասկածյալին, ուրբաթ օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Մոսկովյան շրջանի ՔՀ ԳՔՎ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Գումեննայան:

Հուլիսի 13-ին անտառի տարածքում` Մերձմոսկովյան շրջանի Կուչի գյուղի մոտ, հայտնաբերվել էին երկու 20-ամյա աղջիկների մարմիններ: Հաստատվել էր, որ հուլիսի 12-ին նրանք վերադառնում էին Կլինի շրջանի ամառանոցից: Մոսկվա վերադառնալու ճանապարհին աղջիկներն այլևս կապ չէին հաստատել ազգականների հետ: Համաձայն նախնական տվյալների` զոհերին խեղդել են:

«Ուրբաթ օրը Իստրայի դատարանը բավարարել էր հետաքննության հայցը և որոշում ընդունել այդ հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանին երկու ամսով ձերբակալելու մասին»,- ասել է Գումեննայան: