28 հուլիսի 2012 - 10:23 AMT
Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացմանը

Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: