Ջավախքում սկսել են օգնություն տրամադրել հուլիսի 19-ի տարերքից տուժածներին: Այս փուլում նրանց հատկացվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք:
Ինչպես գրում է Գրուզիա Online-ը, սննդամթերքի փաթեթի մեջ 2 մեշոկ ալյուր է, 3 լ արևածաղկի ձեթ և 10 կգ մակարոն:
Տարածաշրջանում օգնություն կտրամադրվի 5 403 ընտանիքի՝ Ախալցխեի քաղաքապետարանը կհատկացնի օգնություն 3356 ընտանիքի, Ասպինձայում՝ 496 ընտանիքի, Ախալքալաքում՝ 776 ընտանիքի, Նինոծմինդայում՝ 738 ընտանիքի:
Հուլիսի 19-ին տարածաշրջանում տեղացած կարկուտի ու անձրևի պատճառով տուժել է 5 403 տնտեսություն և վնասվել է 2 146 հեկտար գյուղատնտեսական հողատարածք: